Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ բանաձև է ընդունել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Արգենտինա11.jpg)
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միացել է Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարություններին: Ինչպես հաղորդում է Prensa Armenia գործակալությունը, այս առիթով քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել:
Բանաձևի նախագիծն առաջարկել է Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի անդամ Գուստավո Վերան, ով այս տարվա հունիսին արգենտինյան պատվիրակության կազմում այցելել է Հայաստան` մասնակցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի այցի շրջանակներում մի շարք միջոցառումների: