Մեր հայրենակից Վազգեն Խանսանամյանը՝ «Ռուսաց լեզվի դեսպան աշխարհում»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/vazgen-khansanamyan-620x300.jpg)
«Ռուսաց լեզվի դեսպան աշխարհում» «Եվրասիա» միջազգային երիտասարդական կրթական ծրագրում հաղթող են ճանաչվել Կուզբաս քաղաքի ուսանողները, որոնցից մեկը մեր հայրենակից Վազգեն Խանսանամյանն է: Մրցույթը, որի նպատակը աշխարհում ռուսերենի, ռուսական մշակույթի եւ գրականության հանրահռչակումն ու տարածումն է, այս տարի դիմել է 3000 մասնակից:
Ծրագրի կողմից ընտրված 124 դիմորդներից մրցույթը հաղթահարել է 47 մասնակից, իսկ ահա վերջնական փուլում հաղթող են ճանաչվել կուզբասցի ուսանողները` Գալինա Ֆեմինցևան՝ Կուզբասի պետական տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ, Կեմերովոյի պետական համալսարանի ուսանողներ Ելիզավետա Ավդեենկոն եւ Վազգեն Խանսանամյանը:
Ելիզավետան սովորում է օտար լեզուների եւ մեդիահաղորդակցության ֆակուլտետի երրորդ կուրսում, իսկ Վազգենը՝ պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է:
«Ռուսաց լեզվի դեսպաններ աշխարհում» միջազգային կամավորական ծրագրի հաղթողները կրթական արշավներ կանցկացնեն օտարերկրյա պետություններում եւ Ռուսաստանում:
Աղբյուրը՝ armradio.am