ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարդուղյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Jesica.jpg)
Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հանրաճանաչ մատնահարդար, «Jessica» հանրահայտ ապրանքանիշի և աշխարհի խոշորագույն քաղաքներում եղունգների մասնագիտական խնամքի կենտրոնների հիմնադիր Ջեսիկա Վարդուղյանին:
Ջերմ, անկաշկանդ զրույցն ընթացավ Ջեսիկա Վարդուղյանի մասնագիտական նվաճումների, հայկական արմատների, հայության հետ ունեցած կապերի, Հայաստանում իրականացվելիք ծրագրերի և այլ հարցերի շուրջ: