Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող Սբ Աստվածածին վանքի ճանապարհը կվերանորոգվի ուխտավորների համար

Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող հռչակավոր Սուրբ Աստվածածին վանքի ճանապարհը կբացվի զբոսաշրջիկների համար, հայտնում է Թուրքիայի Բաթմանի նահանգապետարանի (պատմական Սասունի հիմնական մասն այսօր Սասօն անվամբ կցված է Թուրքիայի Բաթմանի նահանգին) պաշտոնական կայքը:

Ըստ Artsakhpress-ի՝ դեպի Մարութա լեռան ստորոտ կփորվի 8 կիլոմետրանոց ճանապարհ, որը բաց կլինի հայ և օտարազգի զբոսաշրջիկների համար:

Scroll Up