ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն  ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին:

Զրույցն ընթացավ ՀՄԸՄ ընթացիկ աշխատանքների, առաջիկա ծրագրերի, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրների հայկական վարժարաններում հայոց լեզվի ուսուցման հնարավորությունների զարգացման ու բարելավման, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև գործակցության զարգացման և ամրապնդման հետ կապված հարցերի շուրջ:

Scroll Up