Թբիլսիում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել
Վրաստանի հայ համայնքը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում-խնջույք էր կազմակերպել: Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Օր, որը թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքի հեռավոր գաղութներում ապրող ամեն մի հայ նշում է որպես կարևորագույն տոն: Մայր Հայրենիքը միակն է, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ծննդյան Օրը՝ համընդհանուր տոն է: Ազգային ավանդույթի համաձայն՝ տոները հարազատների շրաջապատում են նշում: Նշում են ուրախ, անկեղծ, և ինչու ոչ նաև, ձայնեղ-զվարթ:
Ազգային երգ-պար, լազերային շոու ծրագիր, Հայաստանի անկախության, ազատության, աիասնության կենացներ, վիրահայերի կենացներ և այլն… Ահա թե ինչ էր կատարվում Թբիլիսիում անցկացվող Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված Վրաստանի հայ համայնքի միջոցառմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հատնում են Վրաստանի հայ համայնքից:
Հիշեցնենք, որ «Վրաստանի հայ համայնք»-ը դեռևս 11 տարի առաջ` 2005թվականին, առաջին անգամ Թբիլիսիում զանգվածային կերպով նշեց Հայսատանի անկախության օրը: Ինչքան էլ զարմանալի է, այն օրերին հայաշատ Թբիլիսիում համազգային հայկական տոներ տոնելն ընդունված չէր… Իսկ այսօր Հայաստանի անկախության օրը և այլ համազգային տոներ նշելը թբիլիսահայերի համար դարձել է բարի ավանդույթ: