Զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է:

«Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ընթացքում եղած զորահանդեսների ժամանակ ցուցադրվել են միայն ու միայն Հայկական Զինված ուժերի կազմում եղած սպառազինությունները»,-ասաց նա:

Նշենք, որ հրապարակումներ էին եղել, ըստ որի՝ ցուցադրվող զենքերի մի մասը ՀՀ Զինված ուժերինը չէ, և դրանք ցուցադրության համար ռուսական կողմն է տրամադրել:

Scroll Up