Տոնդ շնորհավո´ր, Հայաստա´ն աշխարհ. Բարսելոնայի հայկական մշակութային միություն

Բարսելոնայի հայկական մշակութային միության անունից շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան և անկախ պետականությունն է:

Քսանհինգ տարի առաջ հայ ժողովուրդը հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը և պատիվը։ Սակայն այս քսանհինգ տարիները չլուծեցին այն մարտահրավերները, որոնք յուրաքանչուր օր թակում են մեր դռները: Խնդիրներ, որոնց լուծումով` մենք վստահորեն կունենանք այն հայրենիքը և պետությունը, որը երազում ու ցանկանում ենք բոլորս:

Անկախությունը և պետականությունը մեզ համար այն բացարձակ արժեքներն են, որոնք մեր մեջ արհեստականորեն չեն մտցվել: Այս արժեքները ամուր նստած են մեր գիտակցության ու հոգու մեջ և նրանցից մենք երբևէ չենք հրաժարվել, եթե նույնիսկ ոմանք փորձել են այս արժեքները նսեմացնել կամ ուժով հանել մեր միջից:

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

Scroll Up