Գոհաբանական մաղթանքի արարողություն երկու կաթողիկոսների մասնակցությամբ՝ նվիրված Անկախության տոնին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 20-ին հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում Երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Հանրապետական մաղթանք ՀՀ անկախության 25-ամյակի առիթով: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Երևանում Գոհաբանական մաղթանքի արարողությունը կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում նույն օրը` ժամը 18:00-ին` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:

Scroll Up