Կառավարությունը հաստատել է Հայաստան ժամանող փախստականների օգնության գումարի չափը

Կառավարությունը հաստատել է Հայաստան ժամանող փախստականների օգնության գումարի չափը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ սեպտեմբերի 15-ին կայացած Կառավարության նիստում։

Ժամանակավոր տեղակայման կենտրոնում տեղավորվելու հնարավորության բացակայության դեպքում փախստականներին եւ ապաստան փնտրողներին ամսական կտրամադրվի 20 հազար դրամ (դիմողին՝ 20 հազար դրամ, իսկ ընտանիքի անդամներին՝ 15000-ական դրամ)։

Scroll Up