Վոկալ երաժշտության երեկո` «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում
Սեպտեմբերի 15-ին, ժ.19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա վոկալ երաժշտության երեկո: Ելույթ կունենան պոլսահայ երգիչ, բարիտոոն Արթուր Բաղդասարյանը և երգեհոնահար Էդվին սրկ. Գալիփյանը:
Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի և հայ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: