Կեսարիայի հայկական Սբ. Աստվածածին եկեղեցին կվերակառուցվի և կգործի որպես գրադարան. լուսանկարներ
Կեսարիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերակառուցվի և կգործի որպես գրադարան, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ը:
Եկեղեցին պետության կողմից 40 տարի շարունակ օգտագործվել է որպես մարզադահլիճ:
Նշվում է, որ Թուրքիայի հայ բողոքականների համայնքը Կեսարիայի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքին դիմում է ներկայացրել` խնդրելով ընթացք տալ եկեղեցու վերակառուցման ծրագրին:
Մուսթաֆա Չելիքը, բավարարելով բողոքական համայնքի դիմումը, ստորագրել է եկեղեցու վերակառուցման մասին հրամանագիրը: Որոշում է կայացվել եկեղեցու շենքը վերակառուցումից հետո օգտագործել որպես գրադարան:
Գրադարանը կսկսի գործել 2017թ.-ի գարնանից և կաշխատի 24 ժամ: