Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/ՌԴ-300x225.jpg)
Սեպտեմբերի 2-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Արցախի անկախության 25-ամյակին, որին բարձրաստիճան հյուրերի շարքում ներկա էին Ռուսաստանում հայերի միության և այլ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողներ և երիտասարդության ներկայացուցիչներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառման սկզբում աղոթքով հանդես եկավ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Ներկաներին ուղղված իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը շնորհավորեց Արցախի հռչակման 25-ամյակի կապակցությամբ և ընդգծեց, որ «Արցախյան գոյամարտը, անկասկած, հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջն է, որը համախմբել է նաև աշխարհասփյուռ հայությանը»: ՀՀ դեսպանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող հետևողական ջանքերին, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչմանը: