Ալմելոյի Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի վերամուտը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Ալմելո4.jpg)
Սեպտեմբերի 4-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցն իր դռներն էր բացել շատ սիրելի աշակերտների առջև: Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը մեծ խանդավառությամբ դիմավորեց 2016-2017 ուսումնական տարին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են կիրակնօրյա դպրոցից:
Դպրոցում տիրում էր ջերմ, հարազատ, բարեկամական մթնոլորտ։ Ուրախ էին թե մեծերը, թե փոքրերը: Դպրոցի ավանդույթի համաձայն ուսումնական տարին սկսվեց Տեր Մաշտոց քահանայի օրհնությամբ և աշակերտների Տերունական աղոթքով:
Փոքրիկ Մանեն ու Նարեկը հնչեցրին դպրոցի ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳ-ը։ ԴԱՍԵՐԸ ՍԿՍՎԱԾ ԵՆ։
Շնորհավորում ենք աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին նոր ուսումնական տարին սկսելու կապակցությամբ և մաղթում բոլորին մեծ հաջողություններով լի ուսումնական տարի: Շնորհակալություն դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանին, ուսուցչական կազմին ու ծնողներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում մեր ապագա սերունդը հայ պահելու և հայեցի դաստիարակություն տալու համար: