Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին վերանորոգվելու է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/surkatolikkilisesi.jpg)
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը հայտնել է, որ բախումների հետեւանքով վնասված Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին վերանորոգվելու է։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»–ը, Դիարբեքիրի Սուրի շրջանում փողոց դուրս գալու արգելքներ սահմանելուց հետո քուրդ զինյալների ու թուրք զինվորականների միջեւ բախումների հետեւանքով լրջորեն վնասված հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2018–ը։
Նշվում է, որ եկեղեցին պատկանում է հիմնադրամների գլխավոր վարչությունը, որն էլ հայտնել է եկեղեցին վերանորոգելու մասին։