«Վերջին բնակիչը» ֆիլմով աշխարհը պետք է լսի Արցախի մասին. Ջիվան Ավետիսյան. տեսանյութ

«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել: Ներկայացված ֆիլմերն են Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը:
Ջիվան Ավետիսյանի համոզմամբ` միջազգային հարթակում այս պահին պետք է ներկայացնել Արցախի մասին պատմող ֆիլմ: Դա պետք է լինի պայքարի յուրահատուկ ձև` Արցախի խնդրի մասին խոսել համամարդկային լեզվով:
Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում.