Շառլ Ազնավուրը կոչ է անում մերօրյա հերոսների թեկնածությունը առաջադրել «Ավրորա» մրցանակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/ազնավուր.jpg)
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է անում մերօրյա հերոսների թեկնածությունը առաջադրել «Ավրորա» մարդասիրական 2017 թ․ մրցանակին:
Այս մասին Ազնավուրը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
Հավելենք, որ «Ավրորաա» մարդասիրական մրցանակի թեկնածուների առաջադրումները սկսվել է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:
«Ավրորա» մրցանակը նպատակ ունի ճանաչման արժանացնելու նրանց, որոնք վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը, որպեսզի փրկեն և օգնություն ցուցաբերեն այն մարդկանց, որոնք տառապում են մերօրյա ողբերգությունների, հատկապես՝ մարդածին աղետների ու մարդկայնության դեմ իրականացվող հանցագործությունների հետևանքով։
«Ավրորա» հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին Երևանում։