Հալեպում հայ զինծառայող է զոհվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/Harout-Baghdoian-1-709x516.jpg)
Օրեր առաջ անհետացած սիրիական բանակի հայ զինծառայող Հարութ Մանուկ Բաղդոյանը (1992 թվականի ծնված) նահատակվել է:
Բաղդոյանը նահատակվել է Հալեպի հարավ-արևմտյան շրջանում ծավալված մարտերի ժամանակ:
Հալեպի Գանձասար պարբերականի հաղորդմամբ՝ նահատակ հայորդու դիակը ծնողներին պետք է հանձնեն վաղը առավոտյան: