Յուրա Մովսիսյանը՝ 13-րդ տուրի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների եռյակում

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат»-ի կողմից կազմակերպած քվեարկության արդյունքում ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի երրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։
Ամենաարդյունավետ (MVP) խաղացող է ճանաչվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը։ Նա 7 միավոր է ստացել։ Երկրորդ տեղում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը։
Հիշեցնենք, որ Մախաչկալայի «Անժիի» հետ խաղում Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց նվազագույն հաշվով։