Թուրք ոստիկանները վերադարձրել են Ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի անձնագիրը
Ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատը Twitter–ի իր էջում տեղեկացրել է, որ ոստիկանությունը վերադարձրել է օդանավակայանում իրենից խլած անձնագիրը։
Հայկո Բաղդատը Twitter–ով շնորհակալություն է հայտնել մեջլիսի հայ պատգամավորներ Կարո Փայլանին ու Սելինա Դողանին՝ անձնագրի հարցը խորհրդարանում բարձրացնելու համար։
Նշենք, որ օրեր առաջ արտերկրից Թուրքիա վերադառնալու ժամանակ ոստիկաններն առանց պատճառաբանությամբ խլել էին Հայկո Բաղդատի անձնագիրը։