Արցախ այցելող զբոսաշրջիկների համար ստեղծվել են գիշերակացեր
Զբոսաշրջության վարչության իրականացրած դիտարկումների համաձայն, ընթացիկ տարվա ապրիլից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում անցյալ տարվա համեմատ Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը որոշակիորեն նվազել է:
Այդ մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպության ծրագրերի համակարգող Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքով Արցախում զբոսաշրջության զարգացած ճյուղեր են պատմամշակութային տուրիզմը, արկածային տուրիզմը,որի մեջ մտնում են հետիոտն արշավները,լեռնամագլցումը,էկոտուրիզմը,որի համար,ինչպես,և նաև ներդրողների պակաս էլ չի զգացվում:
«Արցախում զբոսաշրջության զարգացումը մեծ հեռանկարներ ունի և գտնվում է իշխանությունների մշտական հոգածության ներքո: Զբոսաշրջությունը մեր հանրապետությունունում բավականին դինամիկ զարգացող ճյուղ է` իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, նյութական և ոչ նյութական հարուստ մշակույթով` ինքնատիպ յուրահատկություններով,ինչն էլ նպաստում է զբոսաշրջության խթանմանն Արցախում »,-կարծիք է հայտնել Ա. Գրիգորյանը`մանրամասնելով, որ քայլեր են ձեռնարկվում Արցախում զբոսաշրջության նոր ճյուղերի զարգացման ուղղությամբ: Այդ առումով ամենակարևոր քայլը Արցախի շրջանների բաժանումն է հյուսիսային և հարավային երթուղիների:
Զբոսաշրջության նոր ճյուղերի զարգացման հյուսիսային երթուղու ծրագիրը դեռ մշակման փուլում է գտնվում: Արցախը օտարերկրյա զբոսաշրջիկներին ճանաչելի դարձնելու համար համացանցային ծրագրեր են իրականացվում, որոնցից, ըստ Ա.Գրիգորյանի, հատկանշական է ընթացիկ տարում մեկնարկած «Եկ Արցախ» ֆլեշ մոբը: Գործում է նաև զբոսաշրջության վարչության պաշտոնական կայքը, որտեղ տեղադրվող ճանաչողական տեղեկությունները սոցցանցերի միջոցով փոխանցվում են օտարերկրացիներին:
Զբոսաշրջության վարչության պատասխանատուի հաղորդմամբ ` Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը մեծ է հատկապես Ռուսաստանի Դաշնությունյունից,Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իրանից:
Արտասահմանցի զբոսաշրջիկներին, Ա.Գրիգոյանի խոսքով, Արցախում գրավում են պատմամշակութային հուշարձանները, տեղի բնակչության հյուրասիրությունը, և գյուղական կենցաղը:
Վերջին մի քանի տարում զբոսաշրջիկների առօրյան հետաքրքիր դարձնելու և կեցության հարմար պայմաններ ապահովվելու համար ստեղծվել են գիշերակացեր և կառուցվել են տեսարժան արգելոցներ: