Պոլսահայ լրագրողի անձնագրի առգրավման հարցով Գարո Փայլանը դիմել է ՆԳ նախարարին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  անդամ, (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատի անձնագիրն առանց հիմնավորման առգրավելու փաստի առնչությամբ գրավոր դիմում է ներկայացրել Ներքին գործերի նախարար Էֆքան Ալային: Թուրքական «Birgun» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ ոստիկանությունը Հայկո Բաղդատի անձնագիրն առգրավել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, երբ Բաղդատը արտերկրից վերադարձել էր Ստամբուլ:

Նշվում է, որ ոստիկանները Բաղդատի անձնագիրն առգրավելիս որևէ հիմնավորում չեն ներկայացրել, պարզապես նշել են, որ այդ մասին լրագրողը կիմանա մոտ օրերին:

Այս առնչությամբ Փայլանը Ներքին գործերին նախարարին խնդրել է պարզաբնումներ տալ հետևյալ հարցերին.

  • Լրագրողների անձնագրերը ի՞նչ հիմնավորմամբ են առգրավվում և ի՞նչ իրավական կարգով է դա կատարվում:
  • Ովքե՞ր են այն մարդիկ, ում անձնագրերը առգրավվել կամ առգրավվելու են հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
  • Արդյո՞ք որևէ հետաքննություն սկսվել է այն լրագրողների նկատմամբ, որոնց անձնագրերը առգրավվել են: 
Աղբյուր`    Ermenihaber.am

Scroll Up