Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ազգային տարազների ցուցահանդես վաճառքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ազգային տարազների ցուցահանդես վաճառքին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում՝ դրանք համարելով նշանակալի մշակութային իրադարձություն մեր երկրի կյանքում, որոնք իրենց ուրույն դերակատարությունն են ունենում ազգային ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում: