Սիրիական բանակին հաջողվել է վերադարձնել Հալեպի հարավում իրենց կորցրած դիրքերը

Սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները  վերադարձրել են Հալեպի հարավում իրենց կորցրած դիրքերը: Այդ մասին ըստ yerkirmedia.am-ի՝ հայտնում են արաբական եւ ռուսական լրատվամիջոցները։ 

Հակագրոհների ընթացքում զորքերը զինյալներին դուրս են մղել Զահրաթ Էլ Հաուզի եւ Թել Էլ Իմարայի շրջանից:

Հետ են գրավվել նաեւ մի շարք ռազմավարական բարձունքներ: Իրականացված գործողությունների ընթացքում ոչնչացվել է 56 զինյալ` ներառյալ Ջեյշ ալ Ֆաթհ զինված կոալիցիայի անդամ արմատական խմբավորումների մի քանի դաշտային հրամանատար: Շարքից հանվել են հակառակորդի 9 տանկ, զենքեր եւ ռազմատրանսպորտային միջոցներ:

Scroll Up