Բրիտանահայերն օժանդակում են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի դպրոցականներին

Հուլիսի 25-ին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, դպրոցական պայուսակներ եւ անհրաժեշտ գրենական պիտույքներ ստացան սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի 100 աշակերտները: Սա բրիտանահայերի հերթական նվերն էր Հայաստանի գյուղական համայնքների դպրոցականներին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հիմնադրամի պաշտոնական կայքից:

«Հայաստան» հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Ղազարյանը, ով ինչպես միշտ ժամանել էր Լոնդոնից նվերները հանձնելու նպատակով, նշում է, որ սահմանամերձ գյուղի բնակիչների նկատմամբ թեկուզ փոքր հոգածությունը միայն նյութական հարց չի լուծում: Այս սկզբունքով է առաջնորդվում տեղական մարմինը, որն առողջապահական եւ կրթական հաստատություններ կյանքի կոչելուն զուգահեռ, հաջողում է նաեւ միջոցներ հայթայթել հայրենիքում այս կամ այն գյուղի դպրոցականներին ուրախություն պարգեւելու համար:

Տասներկու տարվա ընթացքում սոցիալական այս ծրագրով Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը դպրոցական պարագաներ ու գրենական պիտույքներ է նվիրաբերել Հայաստանի Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Արագածոտնի մարզերի շուրջ 2400 աշակերտի:

1 2

Scroll Up