Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոսը հանդիպել է Օլիմպիական խաղերին մասնակից ուրուգվահայ մարզիկներին

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հուլիսի 27-ին Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը ընդունել է 2016 թվականի Օլիմպիական  խաղերին  մասնակցող Ուրուգվայի պատվիրակության հայազգի անդամներ Փոլ Աբրահամյանին (ձյուդոյիստ) և Մարտին Մելքոնյանին (լողորդ): Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Աբրահամյանը մարզիկներին հաջողություններ է մաղթել առաջիկա խաղերի ընթացքում:

Scroll Up