Սև ծովում ՀՀ քաղաքացի է խեղդվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 20­ին, ժամը 20.11­ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 12.49-­ին Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանում՝ Շեկվեթիլ գյուղի մոտ Սև ծովում խեղդվել է ՀՀ քաղաքացի՝ 1976 թ. ծնված Մ. Ա.­ն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ժամը 13.00­-ին փրկարարները քաղաքացու մարմինը հանել են ծովից:

Scroll Up