Վոկալ արվեստի վարպետաց դաս՝ «Նարեկացի» արվեստի միությունում

Օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, ՆԱՄ-ում տեղի կունենա «Երգիչների միջազգային ասոցիացիայի» ԱՄՆ-ի մասնաճուղի ղեկավար, ԱՄՆ-ի ազգային երգչախմբի խմբավար, ամերիկահայ մանկավարժ, պրոֆեսոր Վաղարշակ Օհանյանի վոկալ արվեստի վարպետաց դասը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են «Նարեկացի» արվեստի միությունից:
Վաղարշակ Օհանյանը դասավանդում է Նյու-Յորքի պրոֆեսիոնալ կատարողական արվեստի դպրոցում, հանդես է եկել Նյու-Յորք Սիթի օպերայում՝ իբրև մեներգիչ, ինչպես նաև՝ Լինքոլն կենտրոնի ամերիկյան սիմֆոնիկ, Բոստոնի և Ռոդ-Այլընդի նվագախմբերի հետ:
Պրոֆեսոր Օհանյանը վերջերս պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ արվեստում կատարած զգալի աշխատանքի համար:
Վարպետաց դասին մասնակցելու համար անհրաժեշտ է պատրաստած ունենալ 2 ստեղծագործություն (դասական կամ մյուզիքլային` օրիգինալ տոնայնությամբ, անգիր), մինչև հուլիսի 23-ը ներկայանալ «Նարեկացի» արվեստի միություն՝ Վարդանանց 16/1 հասցեով, լրացնել դիմում-հայտը, որին կից ներկայացնել ինքնակենսագրություն, մինչև 5 րոպեանոց ձայնագրություն (պարտադիր չէ բարձր որակի) և պատրաստած ստեղծագործությունների 2 տպագիր օրինակ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 58 01 05, (011) 20 10 20, (077) 58 05 35, (091) 73 34 02) հեռախոսահամարներով:
Բաց մի՛ թողեք մասնագիտական ինքնազարգացման այս լավ հնարավորությունը:
Մուտքն ազատ է: