Արցախին օժանդակելու համար Ավստրալիայում հավաքվել է 110 625 ԱՄՆ դոլար. տեսանյութ

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հուլիսի 18-ին Ավստրալիայում, կազմակերպությամբ Ավստրալիայի ՀՅԴ և քույր միությունների և հովանավորությամբ Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի, տեղի ունեցավ հեռուստամարաթոն՝ ի զորկացություն Արցախի: «Անվտանգություն, ապահովություն, խաղաղություն» խորագրով ձեռնարկի ժամանակ հավաքվել է 110 625 ԱՄՆ դոլար:

Հեռուստամարաթոնից հետո նվիրատվությունները շարունակվել են և ընդհանուր գումարը կազմել է $112,175  ԱՄՆ դոլար:

Նշենք, որ հասույթը փոխանցվելու է ՀՅԴ-ի ԼՂՀ անկախության, անվտանգության և խաղաղության ֆոնդին:

Scroll Up