Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում նախարարության ծրագրերի շրջանակներում կատարած աշխատանքները, «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերի իրականացման ընթացքը և առկա խնդիրները, նախանշվեցին դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:
Նախարարը կարևորեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պատշաճ կազմակերպումն ու լուսաբանումը, բացման արարողության հետ կապված խնդիրները արագ և արդյունավետ լուծելու անհրաժեշտությունը:
Քննարկվեցին առաջիկա միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Տրվեցին նոր հանձնարարականներ: Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: