Հրաժեշտի խարույկն այս անգամ կվառվի «Արի տուն» ծրագրի 130 երիտասարդի համար

Հուլիսի 15-ին` ժամը 18.00-ին, Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:

Նշենք, որ ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 130 պատանի ու աղջիկ  աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Սիրիայից:

Scroll Up