Ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ-ն 33 մարզիկ կներկայացնի
Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրել են Հայաստանի օլիմպիական հավաքականը: Նրանք Ռիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտ»-ով:
Այսպիսով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնի 33 մարզիկ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանի՝ Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում: