Սիվրիհիսարի հայկական եկեղեցու բակում տեղադրվել են հայատյաց թուրք քաղաքական գործիչների արձաններ

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում գտնվող հին հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում թուրքերը բացել են հայտնի անձանց արձանների թանգարան: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Աղբյուրի համաձայն` հայկական եկեղեցու բակում նման թանգարան ստեղծելու գաղափարը ներկայացվել է դեռ 2011 թ., երբ տվյալ ժամանակաշրջանի Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է այդ նախագծի մասին:

Աղբյուրի փոխանցմամբ` հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, որը կարմիր քարերից կառուցված լինելու պատճառով հայտնի է նաև Քըզըլ քիլիսե (Կարմիր եկեղեցի) անվամբ, ներկայացված են հայատյաց թուրք քաղաքական գործիչներ Աթաթուրքի և Քյազըմ Կարաբեքիրի, ինչպես նաև` տարբեր ժամանակաշրջաններում ստեղծագործած գրողներ Յաշար Քեմալի, Յունուս Էմերի, Քարաջաօղլանի և այլոց արձանները, որոնց թիվը հասնում է 100-ի:

Մ.Ա.

Scroll Up