ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Մեծարգո’  տիկին   նախարար.

  Սփյուռքի նախարարությունը արդեն  հինգ  տարեկան  է,  բայց  այսօր  նա  կայացած  ազգային  կառույց է:  Կարճ  ժամանակահատվածում ծնունդ առած և իրականացված հայապահպան ծրագրերը, միջոցառումները, գիտաժողովները այնքան հոգեհարազատ են աշխարհասփյուռ հայության համար, որ թվում է, թե Նախարարությունը հիմնադրվել է շատ ավելի վաղ և միշտ եղել է մեր կողքին:
Սփյուռքի համայնքները գտնվում են տարբեր միջավայրերում, հետևաբար առանձնահատուկ և յուրօրինակ են նաև հայության տարբեր հատվածների աշխարհընկալման, մշակութային, սոցիալ-տնտեսական և քաղաքական կողմնորոշումները: Բայց  Ձեզ հատուկ եռանդով ու նախաձեռնությամբ Դուք կարողանում եք Հայաստան-Սփյուռք համագործակցության հույժ կարևոր ոլորտում որդեգրել տարբերակված մոտեցումներ, լուծումներ՝ ուղղված հայության տարբեր հատվածների, յուրաքանչյուր համայնքի կարիքների բավարարմանը, ներուժի խթանմանը:
Զարմանալիորեն Ձեր կանացի ուսերին կրում եք մի հզոր գերատեսչություն ղեկավարելու պատասխանատու գործը և միայն հայ կնոջը հատուկ լուռ նվիրվածությամբ, անսահաման պատրաստակամությամբ ծառայում եք հայապահպանության  պատասխանատու գործին:
Դարեր շարունակ Հայաստանը եղել և մնում է համայն հայության երազանքների հանգրվանը, ուստի անգնահատելի է Ձեր և Ձեր աշխատակիցների ջանքերը ցանկացած հարցում, ցանկացած ժամանակ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս օգնելու, աջակցելու, սատարելու հարցում:
Թույլ տվեք ի սրտե շնորհավորել Ձեզ և նախարարության ողջ անձնակազմին, մաղթել քաջառողջություն, բեղմնավոր բազմաթիվ  հնգամյակներ, անսպառ եռանդ, ազգանվեր ձեռքբերումներ:

Հարգանքներով՝

Կիևի հայ համայնքի նախագահ   

 Համլետ  Գալուստյան

 

Scroll Up