ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Մեծարգո´ տիկին նախարար.

Անհուն բերկրանքով ու մեծ բավականությամբ աոա Նախարարության հիմնադրման ու գործունեության ծավալման 5 տարիների ամբողջանալու լուրը:  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անկախացումից հետո երկար սպասեցինք Ձեր ղեկավարած նախարարության ծնունդին, ծնունդ,  որն իր հետ  մեծ հու յսեր ստեղծեց ամբողջ Սփյուռքում:

Հինզ տարի է անցնում: Սա մեծ ժամանակաշրջան  չէ:  Բայց Նախարարությունն իր նվաճումներով իրավամբ  մարմնավորվում է  որպես հասուն ու  ձեռներեց կառույց:

Տիկի´ն  Հակոբյան, Ձեր անձի լուման մեծ է նախարարության կայացման գործում: Ե´վ Ձեր անձնական ինտելեկտը, և´ ընտանեկան դաստիարակությունը, և´ հասարակական նվիրումը, և´ ազգային հասուն ու անշահախնդիր հայացքը, և´ ընդհանրական պատրաստվածությունն ու պահվածքը  բավարար հիմք են հանդիսացել, որպեսզի հայրենաբնակ բազմաթիվ երիտասարդներ վերաճեն ու Սփյուռքի նախարարության կադրեր դաոնան՝ հույս ու ոգևորություն ու հպարտանք փոխանցելով իրենց հետ առնչվող սփյուռքահայերին:

Այդ ընթացքում Ձեր նախարարության ջանքերի շնորհիվ  հայաստանցի բազմաթիվ ընտանիքներ իրենց հացն են կիսել ափյուոքահայ հայրենաբաղձ շատ պատանի- երիտասարդների հետ, իրենց պայծառ ու հայրենաշեն հայացքները փոխանցել նրանց:

Դուք ե Ձեր գործընկերները Հայաստան Աշխարհի նշխարն եք պտղունց-պտղունց փոխանցել հեոուներում դեռ կարոտող հոգիներին, Հայ Առաքելական Եկեղեցու և Մայր Աթոռի շուքն եք տարածել մինչև հեռու մայրցամաքները…

Ինչ խոսք, մեր սպասելիքը շատ ավելին է, բայց Դուք ցանկալիի ու հնարավորի տարածության մեջ ծավալել  ու տարածել եք լեռնուտում խրոխտ կանգնած դժվարությամբ, բայց պարզ ճակատով ապրող մեր հիանալի  ժողովրդի հայրենականչի պատգամը:

Ձեր վարձքն ի կատար, հայրենի երկրին կայունություն,մեր հրաշալի ժողովրդին ավելի մեծ համբերություն ու համբերատարություն, մեր Պետականությանը  զորություն ու հաջողություններ՝ հանուն Հանրապետության ազգաբնակչության վիճակի բարելավման ու երկրի է´լ  ավելի ամրապնդման ու Արցախի անվտանգության երաշխավորման ու հարյուրամյա Եղեռնի քարոզչական գործընթացների տարածման, հանուն այդ  իրողության միջագգայնորեն վերջնական ճանաչման:

Տա´  Աստված՝  դեռ երկար տարիներ իր բեղմնավոր աշխատանքը շարունակի Սփյուռքի նախարարությունը և  իր տունդարձի կանչը սփռի բոլոր հայորդիների սրտերում:

Անհուն սիրով՝

 Թեհրանի «Ազատ»համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,

Ազգային փոքրամասնությունների հարցերում համալսարանի ռեկտորի խորհրդական՝

 Անդրանիկ Սիմոնյան


 

Scroll Up