Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 4-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2016թ. երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ)
Նշենք, որ ծրագրի երրորդ փուլին կմասցնակցեն 130 պատանիներ ու աղջիկներ 10-ը երկրից՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ռումինիա, ԱՄՆ, Լեհաստան, Թուրքմենստան, Վաստան, Ֆրանսիա, Թուրքիա, Սիրիա: