Խաղաղությամբ ամրակայված անկախություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/48602358.jpg)
Հունիսի 24 –ին Ախալքալաքի, իսկ հունիսի 26-ին ՝Ախալցխայի Կրթամշակութային Երիտասարդական Կենտրոններում, ՎՀՕՄ-ի Միավորը անցկացրեց ավանդական դարձած ստեղծագործական շարադրության մրցույթ: Ախալքալաքում մրցույթին մասնակցում էին նաև Նինոծմինդայի շրջանի աշակերտները: Մասնակիցների ընդհանուր թիվը 122 էր, որոնց մեջ ընդգրկված էին նաև Երիտասարդական Կենտրոնների համապատասխան խմբերի աշակերտները, «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հայտնում է akhaltskha.net-ը:
Խաղաղության թեման արդիական էր ու ժամանակակից քննարկվելիք նյութ: Առաջարկված վերնագրերը, համապատասխան խորագրի, վերաբերվում էին խաղաղությանն ու անկախությանը: «Հաղթականի դրոշ», «Երգեք այգաբացի արտույտներ»: «Խաղաղության ջահակիր զինվոր եղբայրս», «Խոսք սիրո և համերաշխության» վերնագրերն առավել ընտրվածներն էին: Շարադրության արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից:
Կազմակերպիչների հավաստմամբ, մրցույթում հաղթողներին կտրվեն համապատասխան մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցների համար նախատեսված են Պատվոգրեր:
Նույն օրը հունիսի 26-ին շարադրությունների մրցույթին զուգահեռ ՎՀՕՄ-ի կողմից Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում անցկացվեց հայոց պատմության մրցույթ «Իմ ծննդավայրի երկրագիտությունը» խորագրի ներքո: