Էկումենիկ արարողության ավարտին Հովվապետերը ջրեցին Նոյյան տապանի որթատունկը

Հայերն այսօրի փոխանցմամաբ՝ հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում կայացած Էկումենիկ արարողության ավարտին երկու հովվապետերին մոտեցան Մերձավոր Արևելքից ժամանած կամ արդեն Հայաստանում ապաստանած ընտանիքների պատանիներ ու երիտասարդներ, ովքեր Ամենայն Հայոց կաթողիկոսին և Հռոմի սրբազան քահանայապետին մատուցեցին օրհնության համար իրենց երկրներից բերված հողը:

Պատանիներն ու երիտասարդներն իրենց ձեռքում կրում էին իրենց երկրներից բերված հողով և ջրով լցված սափոր: Հողը և ջուրն օրհնելու նվիրական արարողությունից հետո այն լցվեց բեմահարթակի վրա դրված Նոյյան տապանի մանրակերտի մեջ:

Պատանիների վերջին զույգը Հայաստանից էր: Նրանք խորհրդանշում էին հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի այս հատվածում:

Ավարտին Հռոմի պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը  ջրեցին տապանը, որտեղ տնկված էր որթատունը, որը խորհրդանշում է փրկության և վերածննդի ուղին անցած Նոյ նահապետին, ով բիբլիական Արարատից իջնելով՝ տնկեց որթատունկը։

4544 4342 41

Scroll Up