ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանին

Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանին, ով Հայաստան է ժամանել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցի առիթով՝ իր հետ բերելով Սփյուռքի ամենահին համայնքներից մեկի՝ Եգիպտոսի հողն ու ջուրը:
Զրույցն ընթացավ Հռոմի Պապի այցի, եգիպտահայ համայնքի ներկա վիճակի, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման և այլ հարցերի շուրջ: