Ղամիշլիում՝ հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված միջոցառման ժամանակ ահաբեկիչը պայթեցրել է իրեն

Ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն ամրակցված պայթուցիկ գոտին հայերի և ասորիների ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կրոնական արարողության ժամանակ:

 Almasdar News գործակալության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սիրիայի Ղամիշլի քաղաքում: Տեղական աղբյուրները փաստում են, որ կառավարական ուժերը, որոնք ապահովում էին միջոցառման անվտանգությունը, կանգնեցրել են մահապարտին և թույլ չեն տվել մուտք գործել արարողության վայր:

Մահապարատ ահաբեկիչը պայթուցիկը գործի է դրել այն ժամանակ, երբ Ասորի Ուղղափառ եկեղեցու պետ և Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ Երկրորդը ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հատուկ արարողություն անցկացնելիս է եղել:

Պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության առնվազն 3 աշխատակից, տասնյակ վիրավորներ կան:

Scroll Up