Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆինանսավորմամբ` Արցախում բնակավայր է կառուցվում

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության նախaձեռնությամբ և ֆինանսավորմամբ` ավարտին է մոտենում Նոր Կիլիկիա բնակավայրի կառուցման երկրորդ փուլի աշխատանքները:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից «Արցախպրես»-ին հայտնեցին, որ ծրագրի առաջին փուլում շահագործման է հանձնվել 10 բնակարան, ընթացքի մեջ է ևս 20–ը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ բնակարանների ներքին հարդարման, փողոցների բարեկարգման, էներգամատակարարման ուղղությամբ:
Տեղադրվել են ջրամատակարարման նոր համակարգեր. շուտով կսկվի բնակարանների ջրաֆիկացումը: Նախատեսվում է այն շահագործման հանձնել ընթացիկ տարում: Նշենք, որ Նոր կիլիկիա բնակավայրը գտնվում է Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի հարևանությամբ: Բնակարանները հասցեատերերին կբաշխի ԼՂՀ կառավարության բնակարանային հանձնաժողովը: