ՀՄԸՄ Պլովդիվի մասնաճյուղի հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսություն. լուսանկարներ, տեսանյութ

Հունիսի 11-ին Պլովդիվի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել ՀՄԸՄ Պլովդիվի մասնաճյուղի հիմնադրման 95 և վերաբացման 25 ամյակներին նվիրված հանդիսություն:

Ներկա են եղել Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Հրաչ Մուրադյանը, Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նելլի Մաթևոսյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը, ՀՄԸՄ-ի Բուլղարիայի ատենապետ Տիգրան Պարտիզպանյանը, համայնքի ներկայացուցիչներ, հայ սկաուտներ Սոֆիայից, Վառնայից:

ՀՄԸՄ Պլովդիվի մասնաճյուղի հիմնադրման 95 և վերակազմավորման 25 ամյակների առթիվ շնորհավորական խոսք է հղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Կառույցը 95 ամյա պատմության ընթացքում վստահություն ու հարգանք է ներշնչել յուրաքանչյուր հայի մոտ` սկզբունքայնությամբ, կատարած հայանվեր գործունեությամբ, հայության և, հատկապես, երիտասարդության համախմբան ազգանվեր ձեռնարկներով»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ասված է Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքում:

«Շատ տոնական, հանդիսավոր օր էր, նմանօրինակ տոնակատարություն երբեք չէր կազմակերպվել: Եկեղեցու բակում էին հավաքվել մոտ 200 հյուրեր: Բոլոր զարդարանքները, կազմակերպչական աշխատանքները մեր սկաուտներն էին կատարել: Եկեղեցու բակը զարդարված էր եռագույն դրոշներով, հայկական կյանքը, մշակույթն ու պատմությունը ներկայացնող լուսանկարներով»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդական Աղավնի Գևորգյանը:

Հանդիսության ընթացքում հնչել են բացառապես հայերեն երգեր, ասմունք: «Շատ ուրախալի էր, որ այդ օրը մենք մեր երեխաների շուրթերից միայն հայերեն խոսք լսեցինք: Գիտեք, ինչքան դժվար է օտար միջավայրում երեխային հայախոս պահել»,-նշեց Աղավնի Գևորգյանը:

Հունիսի 12-ի առավոտյան Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցում հոգևոր հովիվ Հրաչ Մուրադյանը երդում տված սկաուտների օրհնության կարգ է կատարել:

ՊլովդիվՊլովդիվ1 Պլովդիվ2Պլովդիվ3 Պլովդիվ4Պլովդիվ5 Պլովդիվ6Պլովդիվ7 Պլովդիվ8Պլովդիվ9 Պլովդիվ10Պլովդիվ11 Պլովդիվ12Պլովդիվ13 Պլովդիվ15Պլովդիվ16 Պլովդիվ17

Scroll Up