Տեղի կունենա ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 9-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա  ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ, բ.գ.թ. Սերժ Սրապիոնյանը, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության  ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական  կենտրոնի տնօրեն բ. գ. դ. պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան. բ.գ.թ.Նաղաշ Մարտիրոսյանը:

Ասմունքով հանդես կգա Ջիվան Սարգսյանը, Մաշտոցի շարականները կկատարեն Անուշ Մելքումյանը և Լուիզա Երեմյանը:

Scroll Up