ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

ՀՀ Սփիւռքի յարգարժան նախարար

Ազնուափայլ Տիկին Հրանուշ Յակոբեանին

Սրտի անհուն բերկրանքով և ազգային մեծ հպարտութեամբ շնորհաւորում եմ Ձերդ Վսեմութեանը և նախարարութեանդ անձնակազմին ՀՀ Սփիւռքի նախարարութեան հիմնադրութեան հնգամեակի կապակցութեամբ:

Անցնող հինգ տարիների ընթացքին, հակառակ տարածաշրջանային, քաղաքական, տնտեսական և մշակութային տարաբնոյթ անհարթութիւնների և բազմաթիւ դժուարութիւնների, ՀՀ   Սփիւռքի նախարարութիւնր յաջողել է ի կատար ածել ռազմավարական նշանակութեան մի շարք ծրագրեր Հայրենիք – Սփիւռք փոխյարաբերութիւնների ձևաւորմանը եւ կանոնակարգմանն ուղղուած, որոնք, անտարակոյս, մշտապէս արժանի են համայն հայութեան բարձր գնահատանքին:

Բարեբաստիկ առիթով մաղթում եմ նախարարութեանը  անխափան երթի շարունակականութիւն և նորանոր ձեռքբերումներ՝  Ձերդ Վսեմութեան խելամիտ և հոգատար ղեկավարութեան ներքոյ:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ

ԻԻՀ  Խորհրդարանում

 Թեհրանի և Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր

Scroll Up