Քիմ Քարդաշյանը դարձել է «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր հայ դեսպան»

Քիմ Քարդաշյանը վերջին մի քանի օրերին Նյու Յորքում է, որտեղ Քանյեն պետք է համերգ տար երաժշտական փառատոնի շրջանակում, սակայն համերգը չէր կայացել, ինչի պատճառով քաղաքի փողոցներում զանգվածային անկարգություններ էին սկսվել, գրում է Artsakhpress-ը:
Հետո Քիմին՝ ամուսնու ու դստեր՝ Նորթի հետ տեսել էին Բրոդվեյում մյուզիքլ դիտելիս: Դե իսկ մինչեւ Նյու Յորք մեկնելը Քիմ Քարդաշյանը հատուկ շնորհակալության է արժանացել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին օգնելու համար:
Հիվանդանոցի նախագահ Փոլ Վիվիանոն «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր դեսպանների» հետ հանդիպման ժամանակ Քիմ Քարդաշյանին հուշատախտակ է նվիրել: Քիմը նաեւ ճանաչվել է «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր հայ դեսպան»:
Հատուկ հյուրերից էին նաեւ արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը: Քիմը նշել է, որ ուրախ է, որ իր աշխատանքը գնահատվել է հայ համայնքի ու հիվանդանոցի կողմից՝ 35-ամյա հայուհին արդեն 8 տարի է այցելում է հիվանդանոց ու օգնում:
«Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հայ դեսպանների խումբը» հայերի խումբ է, որոնք աջակցում են հիվանդանոցին` ստեղծելով առողջ ապագա երեխաների համար: