Փայլանի արձագանքը Թուրքիայի կողմից Նամիբիայի ցեղասպանության ճանաչման առաջարկին

Թուրքիայի  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Գարո Փայլանը թուրքական հեռուստատեսությամբ հեռահարձակվող հաղորդումերից մեկի եթերում անդրադարձել է իշխանական կուսակցության պատգամավորի այն առաջարկին, թե Թուրքիան պետք է ճանաչի Գերմանիայի կողմից իրականացված Նամօբիական ցեղասպանությունը, հայտնում է Ermenihaber.am-ը:

Օրեր առաջ թուրքական խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեթին Քյուլյունքը  հայտարարել էր, որ պատրաստվում է խորհրդարան ներկայացրել օրինագիծ՝ 1904-1907 թվականների Նամիբիայի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Պատգամավորն այդ քայլն անում է ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության ճանաչման:

Փայլանը նշել է, որ չնայած պատգամավորի նախաձեռնությունն ուշացած է, քանի որ Գերմանիան արդեն ճանաչել է Նամիբիայի ցեղասպանությունը և ներողություն խնդրել դրա համար, այնուամենայնիվ, վերոնշյալ օրինագծի՝ խորհրդարան բերվելուց անմիջապես հետո ինքը անձամբ և ողջ ԺԴԿ-ն պատրաստ են դրան կողմ քվեարկել:

Scroll Up