«Կողոպուտ կես գիշերին» Թատերական ներկայացում Աթենքում

Աթենքի հայ մարզամշակութային «Արարատ» միության «Ծիածան» թատերախումբը, հունիսի 4-ին և հունիսի 5-ին, մայրաքաղաքի Ռենդի շրջանի քաղաքապետարանի «Քամպանելիս» սրահում, բեմականացրեց երկար ամիսներ սպասվող՝ Միրոսլավ Միտրովիչի «Կողոպուտ կես գիշերին» կատակերգությունը: Այս մասին Հայերն այսօրին տեղեկացնում է «Հայաստան» լրատու ցանցը:
Հայկ Գասարճյանի բեմադրությամբ՝ արդիական ոճով ու սքանչելի երաժշտությամբ համատեղված բեմականացումը, հունահայ հասարակությանը նվիրաբերեց ավելի քան 75 րոպե ծիծաղ ու զվարճալի մթնոլորտ:
«Ծիածան» թատերախումբն արդեն գործում է շուրջ տասնմեկ տարի: Այդ տարիների ընթացքում խմբին հաջողվել է ի մի բերել հայ եւ հույն երիտասարդ և երեց դերասանների: Հիշեցնենք, խմբի վերջին ներկայացումներից էր աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը:
«Կողոպուտ կես գիշերին» ներկայացման հիմնական դերակատարներն էին՝
·         Գրիգոր Չափարյան՝ Ֆրանք (Գող);
·         Հերման Մենենտյան՝ Միլան (Վաճառատան փոխտնօրեն);
·         Մաքրուհի Արըճյան՝ Սիլվա (Միլանի կինը);
·         Առլետ Հարունյան՝ Զիզի (Միլանի սիրուհին);
·         Սիֆի Քասեսյան՝ Ոստիկան:
·         Բեմադրիչ՝ Հայկ Գասարճյան;
·         Պիեսը Հայերենի թարգմանեց՝ Ղ. Ղազանչյանը;
·         Փորձերի լուսանկարներ՝ Կարո Աղաբադյան;
·         Հարդարում՝ Մերի Չափարյան;
·         Հուշարար՝ Ռիտա Մենենտյան;
·         Պարուսույց՝ Ռոդոպի Կուբարի;
·         Հայտագրի գեղարվեստական պատրաստումը՝ Նիսան Ցուլուքյանի;
·         Երաժշտություն՝ Հայկ Գասարճյան;
·         Հայտագրի պատրաստումը՝ Սիֆի Քասեսյանի:
Բեմականացումը նվիրված էր «Ծիածան» թատերախմբի հիմնադիր անդամ, վաղամեռիկ՝ Երան Թենեքեջյանի հիշատակին:
աթենքOLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Scroll Up