Երեխաների պաշտպանության միջազգային օրը` Նալչիկում

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, նշվեց նաև ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Նալչիկ քաղաքում: Այս մասին «Հայերն այսօրը»  տեղեկանում է Նալչիկի հայ համայնքից:

«Երազանքների աշխարհ» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին նաև այլ համայնքերի ներկայացուցիչներ, որոնք իրենց շնորհավորանքի խոսքն են հղել հայ փոքրիկներին: Երեխաները տարբեր բանաստեղծություններ ասմունքելուց հետո «Երազանքների ծառին» բացիկներ են ամրացրել, որոնց վրա  իրենց երազանքների մասին են գրել:

Լիլիթ Իսրայելյանը ներկայացրել է իր հեղինակային բանաստեղծությունները, երգչուհիներ Լանա Շահբազյանը և Անահիտ Պողոսյանը երգերի մի քանի կատարումներով ներկաներին հաճելի րոպեներ են պարգևել, իսկ հայկական պարերի կատարումներով հանդես է եկել «Աղբյուր»  պարախումբը:

Տոնական միջոցառման ժամանակ նշվել է նաև Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 147-ամյակը, որի ընթացքում ներկայացվել է բանաստեղծի կյանքն ու գործունեությունը:

Հավելենք, որ երեխաները նաև ցուցահանդես-վաճառք են կազմակերպել, որին ներկայացել են իրենց պատրաստած աշխատանքերով: Հանգանակությունը փոխանցվել է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:

Համայնքի կողմից միջոցառման մասնակից երեխաներին պատվոգրեր և հուշանվերներ են հանձել, ինչպես նաև նվերներ բաժանվել:

Վերջում ծնողները նույնպես իրենց երախտիքի խոսքն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ կարևորելով իրենց երեխաներին նման ուրախ և անմոռաց պահեր պարգելու հանգամանքը:

3 1

45

Scroll Up