Քուվեյթում ՀՀ դեսպան է նշանակվել Մանվել Բադեյանը
ՀՀ նախագահի հրամանագրով, Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ):
Մինչ այդ երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով, Ֆադեյ Չարչօղլյանն ազատվել էր Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: