Թուրքիայից լոլիկ էլ չի ներկրվում. գյուղնախարար

Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձավ այս օրերին շատ քննարկվող հարցին, թե Թուրքիայից ներկրվող լոլիկը հնարավորություն չի տալիս, որ տեղական լոլիկը վաճառվի:

Նախարարը նախ նշեց, որ կառավարությունը խրախուսում է լոլիկի տեղական արտադրությունը, որ լոլիկի սորտերի քանակի ավելացումը գտնվում է գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում:

«Այն, որ Թուրքիայից ներկրվում էր մեծ քանակի լոլիկ, հիմա նման խնդիր չկա: Թուրքիայից ներկրված լոլիկի վերջին պարտիան եղել է մարտ ամսին: Մենք ուսումնասիրություն ենք կատարել բոլոր շուկաներում, այնտեղ թուրքական լոլիկ չենք հայտնաբերել»,- yerkir.am-ի փոխանցմամբ՝ ասաց գյուղնախարարը:

Scroll Up